Բաժիններ՝

Ռուսաստանի ԱԳՆ-ը պահանջում է Եվրոպայից ԱՄՆ-ի միջուկային զինանոցի դուրս բերում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկայումս տակտիկական միջուկային սպառազինության ոլորտում իրավիճակը չի դասավորվում հօգուտ Ռուսաստանի և ԱՄՆ-ն տակտիկական միջուկային սպառազինության իր զինանոցները պետք է դուրս բերի Եվրոպայից:

Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը. «Տվյալ ոլորտում գոյություն ունի անհամաչափություն՝ ոչ ի օգուտ Ռուսաստանի:

Մեզ համար տվյալ ոլորտում առաջնահերթ առաջադրանքն այդ տակտիկական միջուկային սպառազինության տեղափոխումն է ԱՄՆ ազգային տարածք, ինչպես նաև  ենթակառուցվածքների վերացումը, որոնք հնարավորություն կտան այս կամ այն դեպքում արագ վերադարձնել այդ միջոցները դաշնակիցների տարածքներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս