ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանն աշնանը համատեղ զորավարժություն կանցկացնեն Սև ծովում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն այս տարվա աշնանը համատեղ զորավարժություններ են անցկացնելու Սև ծովում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գլուշկոն:
Վերջինիս խոսքերով՝ այդ մասշտաբային զորավարժություններն անցկացվելու են այսպես կոչված օդային տիրույթում համագործակցության նախաձեռնության շրջանակներում:
Գլուշկոն ընդգծել է, որ զորավարժությունների ժամանակ մշակվելու են օդից ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարի ձևերը: Նա հավելել է, որ առաջիկա զորավարժություններին մասնավորապես մասնակցելու են Թուրքիան, Լեհաստանն ու Նորվեգիան: