Բաժիններ՝

Բաղդադում ու շրջակայքում գրանցված պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 80 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության գործակալության փոխանցմամբ՝ երեկ Բաղդադում ու նրա արվարձաններում գրանցված արյունալի ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 82 և վիրավորվել է 130 մարդ:

Իրաքի ուժային կառույցների ներկայացուցիչների տվյալներով՝ մայրաքաղաքում ու նրա մերձակայքում պայթեցվել է 14 պայթուցիկով լեցուն ավտոմեքենա և 4 պայթուցիկ սարք:

Զինյալների կողմից հարձակումներն իրականացվել են գերազանցապես շիաներով բնակեցված շրջաններում՝ մարդկանցով լեցուն շուկաներում և առևտրային փողոցներում:
Մայիսին Իրաքում պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031