Բաժիններ՝

Բելգիան զենք չի մատակարարի սիրիական ընդդիմությանը. ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելգիան մտադիր չէ զենք մատակարարել սիրիական զինված ընդդիմությանը: Այս մասին այսօր RTBF հեռուստառադիոընկերության եթերում հայտարարել է Բելգիայի արտգործնախարար Դիդիեր Ռեյնդերսը.

«Ինչ վերաբերում է Բելգիային, ապա մենք որոշել ենք զենք չմատակարարել: Բելգիան մտավախություն ունի Սիրիայի հակամարտության ռազմականացումից և նրանից, որ զենքը կհայտնվի այլոց ձեռքում»:

Սիրիական ընդդիմությանը զենք հատկացնելու մասին քննարկումները երեկ ծավալվել են Բրյուսելում ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների նսիտում և տևել են 13 ժամ:

Նիստից հետո ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ ներկա փուլում ԵՄ-ի երկրները չեն սկսի ռազմական տեխնիկա մատակարարել սիրիական ընդդիմությանը, սակայն մատակարարումների մասին բոլոր որոշումների իրավասությունը գտնվելու է ոչ թե ԵՄ-ի ձեռքում, այլ նրա անդամների, որոնք գործելու են՝ ելնելով ազգային շահերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս