Ռուսաստանի Պետդուման 18-27 տարեկան բոլոր կանանց կթույլատրի ծառայել բանակում
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Պետդումայի պատգամավորներն առաջարկում են կանանց թույլատրել զինծառայություն կրել: Խոսքը գնում է 18-27 տարեկան Ռուսաստանի քաղաքացուհիների մասին:
«Զինապարտության ու զինծառայության մասին» օրենքում համապատասխան ուղղումներն արդեն իսկ նախապատրաստվել և ուղարկվել են Պաշտպանության նախարություն:
Պատգամավորները պատրաստվում են օրենքում ճշգրտում մտցնել, ըստ որի՝ կանանց համար բանակում ծառայելը բացառապես լինի ըստ ցանկության: Ուղղումների հեղինակն ԱՊՀ-ի գործերով հանձնաժողովի փոխնախագահ Տատյան Մոսկալկովան է:
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ու տեղեկատվության վարչության պետ Իգոր Կոնաշենկովը հիշեցրել է, որ ներկայումս Ռուսաստանի զինված ուժերում զինծառայություն է կրում մոտ 50.000 կին, որոնցից 3000-ը սպաներ են, իսկ մնացյալը՝ սերժանտներ ու շարքայիններ՝ համաձայն պայմանագրի: