Բաժիններ՝

Պուտինը ժամանել է Բիշքեկ՝ մասնակցելու համար ՀԱՊԿ-ի ոչ պաշտոնական գագաթաժողովին

Ռուսական Московский комсомолец ‎թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ, ուր մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Բիշքեկի «Մանաս» օդանավակայանում Պուտինին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Ժանտորո Սատիբալդիևը: Ռուսաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, ինչպես նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

Ենթադրվում է, որ կողմերը քննարկելու են Տաջիկստանում Ռուսաստանի ռազմաբազայի ապագան: Երեկոյան էլ Պուտինը մասնակցելու է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031