Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալի Լարիջանին այսօր վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում: Նա 253 քվեներից ստացել է 213 քվե, 26 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Ալի Լարիջանիի մրցակիցն Ահմադ Բախշայեշ Արդեսթանին էր, ով ստացել է ընդամենը 13 քվե: Լարիջանին երկրորդ տարին անընդմեջ գլխավորելու է Իրանի 9-րդ գումարման խորհրդարանը:
Մեկ տարի առաջ նրան նույնպես ընտրել էին խորհրդարանի նախագահ, ինչը տեղի է ունեցել խորհրդարանական ընտրություններից հետո: Լարիջանին նաև գլխավորել է նախորդ գումարման խորհրդարանը: