ԵՄ-ը պատրաստ է աջակցել Թուրքիայում խաղաղության գործընթացին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պատրաստ է աջակցել Անկարային՝ կապված 2013 թվականի սկզբին մեկնարկած խաղաղության համարձակ գործընթացի հետ: Այս մասին երեկ Վանում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԵՄ-ի ներկայացուցիչ Ժան Մորիս Ռիպերը.

«ԵՄ-ը պատրաստ է օգնել Անկարային՝ նրա կողմից սկսած խաղաղության համարձակ գործընթացում և ընդգծում է Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում ներդրումների պակասը: Այդ գործընթացն իրենում ներառում է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դուրս գալու շարունակումը:

Այդ գործընթացը լավագույն հնարավորությունն է՝ լուծելու համար տասնյակ մարդկանց կյանք խլած հարցը: Երբ դուք տեսնում եք քաղաքական բարեփոխումներ, ապա դրանք մեծ վերափոխումներ են Թուրքիայի համար»:

Տեսանյութեր

Լրահոս