ՄԱԿ-ը պահանջել է անօդաչու ինքնաթիռների օգտագործման ժամանակ միջազգային նորմերի պահպանում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավանեթհեմ Փիլեյը անօդաչու թռչող սարքեր ունեցող կամ ունենալ պատրաստվող երկրներից պահանջել է երաշխավորել դրանց օգտագործման ժամանակ միջազգային օրենքների պահպանումը.
«Ես բոլոր երկրներին բացարձակ թափանցիկության կոչ եմ անում նրանում, ինչը վերաբերում է ԱԹՍ-երի կիրառմանը՝ հարված հասցնելու համար և երաշխավորել, որ դրանց լիովին օգտագործումը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին:
Այժմ չի բավանականացնում տվյալ հարցում թափանցիկությունը, ինչը հարցեր է առաջացնում դրանց օգտագործման օրինականության մասին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ իրենք չեն ցանկանում հրաժարվել ԱԹՍ-երի կիրառումից՝ ընդգծելով, որ դրանք բարձրացրել են երկրի անվտանգությունը: