Բաժիններ՝

2012 թվականին Վրաստանում գործազրկության մակարդակը կազմել է 15 տոկոս

Грузия Online-ի փոխանցմամբ՝ 2012 թվականին Վրաստանում գործազրկության մակարդակը նվազել է 0.1 տոկոսով՝ համեմատած 2011 թվականի հետ, և կազմել է 15 տոկոս: Այս մասին հայտնել է Վրաստանի վիճակագրական վարչությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ 2012 թվականի բնակչության ակտիվության մակարդակն աճել է 1.7 տոկոսով, իսկ զբաղվածության մակարդակը՝ 1.4 տոկոսով: Ընդ որում, ակտիվության ու զբաղվածության մակարդակի աճ գրանցվել է թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում:

Գործազրկության մակարդակը համեմատաբար ցածր է գյուղերում, թեև նախորդ տարի այստեղ այն աճել է 0.5 տոկոսով, մինչդեռ քաղաքներում այն նվազել է 0.3 տոկոսով: 2012 թվականին գործազրկության մակարդակը 0.6 տոկոսով անկում է ապրել տղամարդկանց շրջանում, իսկ կանանց շրջանում այն աճել է 0.7 տոկոսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031