Բաժիններ՝

Ադրբեջանում չինովնիկներին կարգելեն ստանալ գիտական աստիճաններ

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում չինովնիկներին կարգելեն ստանալ գիտական աստիճաններ: Այս մասին հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Աշխարհագրության ինստիտուտի տնօրեն Ռամիզ Մամեդովը:

Վերջինիս խոսքերով՝ տվյալ նախաձեռնությունն արդեն իսկ քննարկվել է ակադեմիայի ղեկավարությունում և ստացել է աջակցություն: Դեռ հայտնի չէ, թե երբ պաշտոնապես կհաստատվի դա:

Մամեդովն ընդգծել է, որ չինովնիկնը բավական շատ են պաշտպանում ատենախոսություններ և դրա հետ մեկտեղ հաճախ ազդում են համապատասխան հանձնաժողովի որոշման վրա: Արգելքի ներդրումից հետո նախատեսված են որոշակի բացառություններ:

Գիտական աստիճանի ստացումը նախկինի նման հնարավոր կլինի, եթե ատենախոսության հիմնական մասը ներկայացվել է դեռևս ասպիրանտուրայում, ինչպես նաև այն դեպքում, եթե մարդը մեկ տարով դադարեցնում է պետական ծառայությունը՝  գտնվելով ստեղծագործ արձակուրդի մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031