Ավելի քան 2 տարում Թուրքիայի սահմանը հատել է Սիրիայի 310.000 քաղաքացի

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ներկա դրությամբ Թուրքիայի տարածքում գտնվում է գրեթե 195.000 սիրիացի փախստական: Այս մասին նշված է Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում:

Դրանում նշված է, որ սիրիացի փախստականների համար երկրի հարավ-արևելյան հատվածում ստեղծվել է 14 վրանային ճամբար, ժամանակավոր ընդունման 1 կենտրոն և 3 տնակային քաղաք: Դրանցում գտնվում է 194.908 մարդ:

Սիրիացի փախստականներին տեղավորել են Հաթայ, Շանլըուրֆա, Գազիանթեփ, Քահրամանմարաշ, Օսմանիե, Ադըյաման, Ադանա և Քիլիս նահանգներում: 2011 թվականի ապրիլից Թուրքիա է եկել Սիրիայի 309.205 քաղաքացի: Նրանցից 114.297-ն արդեն իսկ վերադարձել է հայրենիք:

Տեսանյութեր

Լրահոս