Բաժիններ՝

Թուրքիայի խորհրդարանը կարող է արձակուրդ չգնալ՝ կապված PKK-ի հետ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Թուրքիայի տարածքը լքելու են մինչև հունիսի վերջ.

«Եթե հաշվի առնենք այդ գրաֆիկը, ժողովրդավարական բարեփոխումներ իրագործելու համար հնարավոր է՝ խորհրդարանը հարկադրված լինի աշխատել և ոչ թե արձակուրդ գնալ: Քանի դեռ մենք քննարկում ենք նման առանցքային խնդիրներ, խորհրդարանը կարող է աշխատել իրավական բարեփոխումների կամ նոր Սահմանադրության մշակման վրա»:

PKK-ի զինյալները Թուրքիան լքելու գործընթացը սկսել են մայիսի 8-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս