Բաժիններ՝

Իսրայելական կողմը հերքել է, որ ՌԴ-ը հրաժարվել է Սիրիային մատակարարել C-300 համալիրներ

Բրիտանական The Sunday Times թերթը երեկ հանդես է եկել անսպասելի պնդմամբ: Վկայակոչելով ռուս անանուն բարձրաստիճան չինովնիկի՝ թերթը հայտնել էր, որ Ռուսաստանը, տուրք տալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համոզիչ խոսքերին, հրաժարվել է Սիրիային C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելուց:

Սակայն Իսրայելը հերքել է այդ տեղեկատվությունը: Իսրայելի ղեկավարության ներկայացուցիչները Israel Radio-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել են, որ երկրի ղեկավարությունը տեղեկացված է, որ Ռուսաստանը նախկինի նման մտադիր է իրագործել Սիրիայի հետ կնքված պայմանագիրը, թեև տեղյակ չե, թե երբ տեղի կունենա դա:

Չինովնիկները նաև հերքել են այն տեղեկատվությունը, որ Իսրայելը հրթիռային սպառազինության մատակարարումից Մոսկվայի հրաժարվելու դիմաց, իբրև թե, խոստացել է հետագայում զերծ մնալ Սիրիայում առկա թիրախներին հարվածելուց, ինչը մասնավորապես վերաբերում է «Հզբոլլահ» շարժմանն առնչվող զենքի խմբաքանակների առաքմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս