Իրանական ռազմանավերն ամռանը կայցելեն Աստրախան
Ռուսական ИТАР-ТАСC լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերն այս ամառ այցելելու են Ռուսաստանի Կասպյան նավատորմին: Այս մասին հայտարարել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերի ռազմանավերն ամռանն այցելելու են Աստրախան՝ մերձկասպյան երկրների հետ ռուսական ռազմածովային ուժերի միջազգային համագործակցության զարգացման ու ամրագրման պլանին համապատասխան:
Իրանական ռազմանավերի հրամանատարությունը հանդիպումներ կունենա Ռուսաստանի Կասպյան նավատորմի հրամանատարության, ինչպես նաև Աստրախան քաղաքի ու մարզի ղեկավարության հետ: Նշվում է, որ Կասպյան նավատորմի ռազմանավերն իրենց հերթին Իրան են այցելել 2007 թվականին: