Բաժիններ՝

Ջոն Քերին առաջարկել է 4 միլիարդ դոլար ներդնել Պաղեստինի ինքնավարության տնտեսությունում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մայիսի 26-ին հայտարարել է Պաղեստինի ինքնավարության տնտեսության մեջ 4 միլիարդ դոլար ներդնելու պլանի մասին:

Այս մասին նա արտահայտվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստում, որը նվիրված է եղել Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի խնդիրներին: Քերին պարզաբանել է,որ այդ միջոցները պլանավորված է ներդնել Պաղեստինի ինքնավարության զբոսաշրջային, շինարարական, էներգետիկայի, հաղորդակցային համակարգերի և տնտեսության մյուս ոլորտներում:

Պլանի համաձայն, մշակվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի աջակցությամբ, 4 միլիարդ դոլարը պետք է երեք տարվա ընթացքում հանգեցնի Պաղեստինի ինքնավարության տնտեսության 50 տոկոսանոց աճի:

Նախնական գնահատականներով՝ գործազրկության մակարդակը կրճատվելու է մոտ 2/3-ով (21 տոկոսից մինչև 8 տոկոսի), իսկ աշխատավարձերն աճելու են 40 տոկոսով:
Քերին ընդգծել է, որ պլանի հաջողության համար անհրաժեշտ է պաղեստինա-իսրայելական հարաբերությունների զարգացում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս