Ադրբեջանում ընդդիմադիրներին մեղադրում են թմրամոլության մեջ. Human Rights Watch
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Human Rights Watch (HRW) իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները թմրանյութեր պահպանելու մասին կեղծ մեղադրանքներ են օգտագործում՝ քաղաքական ակտիվիստներին լռեցնելու համար:
Հայտարարությունում մասնավորապես ուշադրություն է հրավիրված նման կերպ 4 ակտիվիստի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին, որոնք քննադատել են կառավարությանը: Նրանցից երեք ֆիզիկական ճնշման են ենթարկվել ոստիկանատանը գտնվելիս:
HRW-ի՝ Հարավային Կովկասի գծով փոչձագետ Գիորգի Գոգիան հայտարարել է. «Իրականում Ադրբեջանում նոր երևույթ չէ կառավարությանը քննադատող ակտիվիստներին քրեական մեղադրանքներ ներկայացնելը: Սակայն վերջին դեպքերը կազմում են կառավարության քննադատների նկատմամբ աճող ճնշման մի մասը, ինչն արվում է նախագահական ընտրությունների նախաշեմին: Այդ ձերբակալություններն ու ծեծերը լուրջ ազդանշաններ են»:
HRW-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել անհապաղ սկսել ձերբակալման վայրերում վատ վերաբերվելու փաստերն անկողմնակալ հետաքննություն և ազատել ձերբակալված ակտիվիստներին: