Բաժիններ՝

Թուրքական բանակը կհամալրվի հայրենական արտադրության 250 տանկով

Defense News-ի փոխանցմամբ՝ թուրքական երկու ընկերությունը առանձին բանակցություններ են սկսել Սաուդյան Արաբիայի ու Ինդոնեզիայի հետ՝ կապված նոր սերնդի տանկերի տասնյակ միավորներ համատեղ արտադրելու հետ:

Եթե այս գործարքն իրականացվի բարեհաջող, ապա այն ի ցույց կդնի արտահանման նպատակով ռազմական տեխնիկա արտադրելու Թուրքիայի ունակությունները, ով երկար ժամանակ հանդիսացել է միայն ռազմական տեխնիկա ներկրող երկիր:

Միևնույն ժամանակ գործարքի կնքումը կարող է ամրապնդել Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիայի քաղաքական միությունը՝ ընդդեմ Իրանի (շիաների): Բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ թուրքական զրահամեքենաներ արտադրող Otokar ընկերությունը կարող է վաճառել երրորդ սերնդի հարյուրավոր ժամանակակից տանկեր:

Միաժամանակ հաղորդվում է, որ մոտ է միջին տանկերի համատեղ արտադրություն սկսելու մասին Թուրքիայի ու Ինդոնեզիայի միջև գործարքի կնքումը: Otokar ընկերությունն արդեն իսկ մշակել և արտադրել է «Ալթայ» տանկի նախատիպերը:

Ենթադրվում է, որ թուրք զինվորականները կստանան 250 նմանատիպ տանկ: Ներկա դրությամբ թուրքական բանակն ունի գերմանական արտադրության Leopard տիպի 720 տանկ, ամերիկյան М-60-х տիպի 930 և M-48s տիպի 1370 տանկ, որոնց մեծ մասն արտադրվել է «Սառը պատերազմի» ժամանակներում և փոխարինման կարիք է զգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս