Ռուսաստանն ու Չինաստանը մասնակցելու են Իրանում Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսին

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարարի՝ Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի հարցերով տեղակալ Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը մասնակցելու են «Սիրիայի բարեկամների» խմբի առաջիկա հանդիպմանը, որը պլանավորված է անցկացնել Իրանում:

Աբդոլլահիանն ընդգծել է, որ «Քաղաքական լուծում, կայունություն տարածաշրջանում» կարգախոսով Սիրիայի վերաբերյալ միջազգային կոնֆերանսը Թեհրանում անցկացվելու է մայիսի 29-ին:

Աբդոլլահիանի խոսքերով՝ Իրանը տվյալ կոնֆերանսին մասնակցելու հրավերներ է ուղարկել տարբեր երկրների, այդ թվում նաև Թուրքիային, Սաուդյան Արաբիային ու Կատարին, որոնք այլ դիրքորոշում ունեն Սիրիական ճգնաժամի հանդեպ:

Փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Իրանը ողջունում է նրանց մասնակցությունը, երբ խոսքը գնում է տարածաշրջանի համագործակցության մասին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031