Բաժիններ՝

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանին զիջել իր գլխավոր գազատարների նկատմամբ վերահսկողությունը. աղբյուր

Коммерсантъ-Украина թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են Ռուսաստանին զիջել երկրի գլխավոր (մագիստրալային) գազատարների նկատմամբ վերահսկողությունը՝ ռուսական գազի գնի նվազեցման դիմաց:

Այս մասին թերթին հայտնել է հանգստյան օրերին Սոչիում Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վիկտոր Յանուկովիչի միջև անցկացված բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրի տվյալներով՝ խոսքը գնում է մի կոնսորցիումի ստեղծման մասին, որը կվերահսկի Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգը: Ենթադրվում է, որ նրա առանցքային մասնակիցը կդառնա ռուսական «Գազպրոմը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031