Բաժիններ՝

Բաքվի զորավարժարանում պայթյուն է տեղի ունեցել. կա վիրավոր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ընթացող զորավարժությունների ժամանակ գրանցվել է պայթյուն: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ին, Պաշտպանության նախարարության զորավարժարաններից մեկում:

Վարժանքներից հետո զորավարժարանում իրականացվել են չպայթած ականների վնասազերծման ու տարածքի մաքրման աշխատանքներ: Դրանց ժամանակ էլ զինամթերքը պայթել է 1994 թվականին ծնված զինծառայող Հասանլը Վյուսալ Ազադօղլուի ձեռքում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլաևը հաստատել է զինվորի վիրավորվելու փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031