Բաժիններ՝

Թուրքիան Էգեյան ծովում անցկացնում է «Ծովագայլ-13» մասշտաբային զորավարժությունը

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմածովային ուժերն Էգեյան ծովում իրականացնում են իրենց ամենամասշտաբային ու հեղինակավոր զորավարժություններից մեկը՝ Deniz Kurdu-13 (թարգմանաբար՝ ծովագայլ):

Զորավարժությունների թեման ծովային ու օդային տիրույթներում սպառնալիքներին դիմագրավելն է: Այսօր՝ զորավարժությունների ժամանակ, անցկացվել են արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում նավերի անձնակազմի տարհանման գործողություններ: Զորավարժությունները շարունակվելու են վաղը:

Զորավարժություններին առաջին անգամ մասնակցում է սեփական արտադրության առաջին կորվետ «Հեյբելիադան»: Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիային պատկանող 2XF-16 ինքնաթիռները մեկուկես րոպեով մտել են Հունաստանի օդային տիրույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս