Բաժիններ՝

Իրանը ծավալել է մեծ քանակությամբ բալիստիկ հրթիռներ (տեսանյութ)

Իրանական Tehran Times թերթի փոխանցմամբ՝ Իրանի պաշտպանության նախարարությունը 2013 թվականի մայիսի 26-ին ծավալել է մեծ հեռահարությամբ բազմաթիվ բալիստիկ հրթիռներ: Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարար, գեներալ Ահմադ Վահիդին:

Բոլոր համալիրներն արտադրվել են իրանական Ավիացիոն արդյունաբերության կազմակերպության (AIO) կողմից: Վահիդին հայտարարել է, որ հրթիռային համալիրների զանգվածային մատակարարումն Իրանի հզորության և սեփական ռազմավարական զենքի նախագծման ու արտադրման կարողության ցուցադրումից բացի, ի ցույց է դնում նաև այն, որ Իրանն ունակ է վարել զանգվածային կրակ, որն ունակ է կործանել ագրեսիվ հակառակորդի բազում հրթիռները:

Վահիդին, սակայն, չի թվարկել հակառակորդների անունները: Նա ընդգծել է, որ Իրանը պատերազմ չի սանձազերծի, սակայն դրա հետ մեկտեղ թույլ չի տա, որ իր հանդեպ ձեռնարկվի ագրեսիա և թշնամական ակտ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031