ԵԱՀԿ գործող նախագահը հունիսի կեսերին կժամանի Հարավային Կովկաս

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան Ադրբեջան է մեկնելու հունիսի 17-ին:

Այս մասին գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ Կոժարան Բաքվում մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի ղեկավարության հետ:

Այդ հանդիպումներում քննարկվելու են ԵԱՀԿ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցությանն առնչվող հարցեր, Ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա կարգավորման ուղիները:

Կոժարայի ադրբեջանական այցն ավարտվելու է հունիսի 18-ին: Դրանից հետո նա կմեկնի Վրաստան, ապա՝ Հայաստան: Կոժարայի հարավկովկասյան այցն ավարտվելու է հունիսի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031