Բաժիններ՝

Իսրայելը հրթիռակոծվել է Լիբանանի հարավից. մամուլ

NEWSru Israel-ը, վկայակոչելով լիբանանյան ԶԼՄ-ները, հայտնել է, որ անցած գիշեր Իսրայելի տարածքը հրթիռակոծվել է Լիբանանի հարավից: Նրանք վստահեցնում են, որ հրթիռն արձակվել է լիբանանյան Մարջայուն բնակավայրի մոտից և պայթել է Իսրայելի տարածքում:

Ահաբեկչական որևէ կազմակերպություն չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: Իսրայելի պաշտպանության բանակը ստուգում է այդ տեղեկատվությունը: Վերջին երկու տարում Իսրայելի տարածքն ավելի քան 20 անգամ հրետակոծվել է Սիրիայի տարածքից:

Իսրայելի պաշտպանական բանակը սովորաբար այդ կրակոցներն անվանել է պատահականություն և մի շարք դեպքերում հասցրել է պատասխան հարվածներ: Նմանատիպ վերջին միջադեպը գրանցվել է մայիսի 21-ին:

Նշվում է, որ Սիրիական պատերազմը վերածվում է Սիրիա-լիբանանյան պատերազմի: Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում արյունալի բախումներ են տեղի ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջև, ինչի հետևանքով միայն վերջին շաբաթվա ընթացքում զոհվել է 30 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս