Ժան Կլոդ Մինյոնը հատուկ առաքելությամբ է ժամանել Ադրբեջան. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաժողովում Ադրբեջանի առաջիկա նախագահության հարցը քննարկվել է մայիս 26-ին՝ ԵԽԽՎ-ի ղեկավար Ժան Կլոդ Մինյոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ:

Ադրբեջանի նախագահի կայքի հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ Ալիևը վստահություն է հայտնել, որ Մինյոնի այցը լավ հնարավորություններ կստեղծի համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերը քննարկելու համար:

Մինյոնն իր հերթին հայտարարել է, որ այցի հիմնական նպատակներից մեկը Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաժողովում Ադրբեջանի առաջիկա նախագահության նախապատրաստման գործընթացին առնչվող հարցերի քննարկումն է: Ադրբեջանը կես տարով Եվրոպայի Խորհրդի Նախարարների հանձնաժողովում պետք է սկսի նախագահել 2014 թվականի մայիսից:

Սակայն Եվրոպայի Խորհրդի կառույցներում առկա է մտահոգություն, որ մարդու իրավունքների ոլորտում լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանի նախագահության սկսվելը կարող է վնասել կազմակերպության իմիջին և հարուցել միջազգային ժողովրդավարական հանրության քննադատությունը:

Դրա հետ կապված՝ Ստրաստբուրգը տարբեր առաքելություններ է գործողում Բաքու՝ Ադրբեջանի իշխանություններին համոզելու համար կատարել իրական քայլեր՝ մարդու իրավունքների ու ժողովրդավարական ազատությունների շուրջ իրավիճակի բարելավման, քաղբանտարկյալների խնդիրների լուծման ուղղությամբ: Ուշագրավ է, որ երկու նախորդ առաքելությունները չեն ընդունվել նախագահ Ալիևի կողմից:

Տեսանյութեր

Լրահոս