Բաժիններ՝

Պեկինը Տոկիոյին մեղադրել է տարածքներ առևանգելու մեջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի կառավարությունը կտրուկ դատապարտել է Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանին, ով հայտարարել էր, որ Տոկիոն պետք է վերադարձնի Չինաստանից առևանգած տարածքները:

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Այդպիսի հայտարարությունները չափազանց անտեսում են պատմությունը: Մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել նրա հետ»:

Նշվում է, որ Լի Կեցյանը Գերմանիա կատարած այցի ժամանակ երեկ հայտարարել է, որ Ճապոնիան Չինաստանից տարածքներ է առևանգել և չի ցանկանում վերադարձնել դրանք՝ թեև նա 1945 թվականին ընդունել է սեփական անվերապահ կապիտուլյացիայի մասին Պոտսդամի հռչակագրի դրույթները:

Չինաստանը Ճապոնիայից պահանջում է վերադարձնել Դյաոյույդաո (Սենկակու) կղզիները, որոնք Տոկիոն 1895 թվականին ներառել է իր կազմի մեջ: Ճապոնիան իր հերթին հայտարարում է, որ այդ կղզիները նախկինում չեն պատկանել ոչ ոքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031