Կիմ Չեն Ինը հրամայել է քողարկել երկրի ռազմանավերը
Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը տեսչական այցի ժամանակ հրամայել է տեսանելիությունից վերացնել հյուսիսկորեական ռազմանավերը:
Նշվում է, որ այդ դիտողությունն արվել է Կիմ Չեն Ինի կողմից ռազմածովային նավատորմի 291 կետ այցելելու ժամանակ: Այստեղ Կիմ Չեն Ինը նկատել է բաց տեղում կանգնած ռազմանավերը և հրամայել է քողարկել դրանք: Միևնույն ժամանակ չի նշվում, թե երբ է իրականացվել այդ այցը և որտեղ է գտնվում 291 կետը:
Կորեական ժողովրդական բանակի գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ հակառակորդը շարունակում է հետևել հյուսիսկորեական զինված ուժերի տեղաշարժերին, ինչի համար էլ չափազանց կարևոր է, որ ԿԺԴՀ-ի զորամիավորումները լավ քողարկված լինեն:
Նա նաև ընդգծել է ռազմական գործողություններ սկսելուն բանակի պատրաստ լինելու ապահովման անհրաժեշտությունը և ռազմական բոլոր գերատեսչություններին հրամայել է հստակեցնել իրենց խնդիրները, որոնք խոչընդոտում են մարտունակությանը և միջոցներ ձեռնարկել դրանց վերացման ուղղությամբ: