Բաժիններ՝

Վրաստանում ձերբակալել են Վանո Մերաբիշվիլիի նախկին տեղակալին և մի շարք ոստիկանների

Грузия Online-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-ի ուշ երեկոյան իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են Վրաստանի ներքին գործերի նախկին նախարարի (տվյալ ժամանակ Վանո Մերաբիշվիլիի) նախկին տեղակալ Գիյա Լորտկիպանիձեն և մի շարք նախկին ոստիկաններ:

Այդ մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել: Որոշակի տվյալներով՝ պլանավորված է մոտ ժամանակներս ձերբակալել ոչ միայն Վրաստանի ՆԳՆ-ի նախկին բարձրաստիճան անձանց, այլև՝ Միասնական ազգային շարժում կուսակցության մի շարք առաջնորդների և նախկին իշխանության նախարարների:

Միևնույն ժամանակ Քութայիսի Վերաքննիչ դատարանը մերժել է Վանո Մերաբիշվիլիի փաստաբանների բողոքը՝ ուժի մեջ թողնելով Վանո Մերաբիշվիլիին նախնական երկամսյա կալանքի տակ պահելու մասին Քութայիսի քաղաքային դատարանի կայացրած որոշումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս