Բաժիններ՝

Մայիսին այդպես էլ չվերսկսվեցին «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման աշխատանքները. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախապես հայտարարվել էր, որ մայիսին վերսկսվելու են «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման աշխատանքները, ինչը, սակայն, տեղի չունեցավ:

Առայժմ ստացվում են հակասական հաղորդագրություններ, որոնք վկայում են, որ աշխատանքների շարունակման հարցում կան խնդիրներ: Պլանի համաձայն, երկաթուղու կառուցման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2014 թվականի ավարտը:

Վրաստանում իշխանության եկած Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը կասկածի տակ է դրել տվյալ նախագծի գրեթե եռակի թանկացումը՝ 220 միլիոն դոլարից մինչև 775 միլիոն դոլար:

Նախորդ տարեվերջին այս հարցը քննարկվել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ադրբեջանը ԲԹԿ-ի վրացական հատվածի կառուցման համար Վրաստանին հատկացրել է 775 միլիոն դոլարի վարկ:

Վրացական աղբյուրները հայտնում են, որ Իվանիշվիլիի կառավարությունը զգուշացրել է, որ պատրաստ է իր վրա վերցնել միայն այն միջոցների վերադարձման պարտավորությունը, որոնք իսկապես ծախսվել են ԲԹԿ-ի նախագծի վրա:

Ստեղծված իրավիճակում Սաակաշվիլին իրեն պահում է բավական նյարդային: Հենց նա է Իլհամ Ալիևի հետ փոխադարձ համաձայնության եկել ԲԹԿ-ի կառուցման համար Ադրբեջանից վարկ ստանալու շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս