Թուրքիան ազատ տնտեսական գոտիներ է ստեղծելու Հորդանանում

Թուրքական Dünya թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է երկու ազատ տնտեսական գոտի ստեղծել Հորդանանի Ակաբե և Ալ-Մաֆրեկ նահանգներում: Այդ մասին որոշումն ընդունվել է այս տարվա մարտին, երբ Հորդանանի թագավոր Աբդալլահ Բեն Հուսեինն այցելեց Թուրքիա:

Ազատ տնտեսական գոտիների ստեղծումից հետո դրանցում գործող թուրքական ընկերությունները ենթակառուցվածքային նախագծեր իրագործելիս կստանան առավելություններ:

Բացի այդ, նրանք կարող են օգտվել նաև այլ արտոնություններից՝ կապված Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի երկրների հետ առևտուր անելու հետ:

Ակնկալվում է, որ ազատ տնտեսական գոտիների ստեղծումից հետո Հորդանանում թուրքական ընկերությունների ներդրումները կարճ ժամանակահատվածում կհասնեն մինչև մեկ միլիարդ դոլարի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031