
Լեռնահանքային արդյունաբերությունում վարկային ներդրումների աճը՝ 3.5 անգամ

ՀՀ առևտրային բանկերն արդյունաբերական ձեռնարկություններին անցած տարի հատկացրել են 373 մլրդ 535 մլն դրամ վարկ՝ նախորդ տարվանից 39%-ով ավելի:
Կենտրոնական բանկի վիճակագրական տեղեկագրի տվյալներով, վարկայի ներդրումների առյուծի բաժինը էներգետիկայում է՝ 109 մլրդ 694 մլն դրամ կամ ընդհանուրի մոտ 29%, ապա սննդի արդյունաբերությունում՝ 106 մլրդ 296 մլն դրամ կամ ընդհանուրի մոտ 28.5%, իսկ երրորդ պատվավոր հորիզոնականում է լեռնահանքային արդյունաբերությունը՝ 81 մլրդ 88 մլն դրամ կամ ընդհանուրի մոտ 21.7%: Ընդ որում, լեռնահանքային արդյունաբերությունը միակն է, որտեղ վարկային ներդրումների աճը բազմապատիկ է. 2011 թ-ի համեմատ 2012-ին աճել են գրեթե 3.5 անգամ:
Միաժամանակ, արդյունաբերության այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են մետալուրգիան, մեքենաշինությունը, շինանյութերի, թանկարժեք իրերի արտադրությունը վարկային ներդրումները նվազել են: