
Եվրոյի գոտու տնտեսությունը կայունանում է. Դրագի

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին համարում է, որ եվրոյի գոտու երկրների տնտեսական վիճակն այժմ ավելի կայուն է, քան 1 տարի առաջ էր։
Սակայն, նրա կարծիքով, հետագա կայունացման համար անհրաժեշտ է եվրոպական տարածաշրջանի ավելի սերտ ինտեգրացիա, և, մասնավորապես, Մեծ Բրիտանիան չպետք է «մի կողմ քաշված մնա»։
Նա նաև նշել է, որ ԵԿԲ-ին հաջողվել է պարտքային ճգնաժամի ժամանակ կանխել խուճապը ֆինանսական շուկաներում։
«Ճգնաժամը, որին մենք հանդիպել ենք, ավելի բազմաշերտ է, քան մենք պատկերացնում էինք։ Այդ իսկ պատճառով՝ մեր արձագանքը պետք է լինի ոչ պակաս բազմակողմանի։ Ճգնաժամի դեմ պայքարի համատեղ գործողություններին պետք է մասնակցություն ունենան տարածաշրջանի բոլոր կառույցները»,- ասել է Դրագին։