
Չեխիան երեք պատճառով չի շտապում մտնել եվրոգոտի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չեխիան մտադիր չէ շտապել եվրոգոտի մուտք գործելու հարցում: Այս մասին Ռուսաստան այցելելու նախաշեմին հայտարարել է Չեխիայի վարչապետ Պետր Նեչասը.
«Իմ կառավարությունը մտադիր չէ ստույգ ժամկետ նշանակել՝ եվրոյին անցում կատարելու հարցում: Կա երեք պատճառ, թե ինչու իմ կառավարությունը շեշտը չի դնում եվրոպական միասնական արժույթին անցում կատարելու վրա:
Նախ մենք պետք է ամրապնդենք մեր ֆինանսական համակարգը, երկրորդ՝ դոլարի ու եվրոյի հանդեպ չեխական կրոնի ճկուն փոխարժեքը շատ օգտավետ է երկրի տնտեսության համար, և երրորդ՝ վերջին տարիներին իրավիճակը եվրոգոտում փոխվել է դրամատիկորեն՝ դառնալով այլ՝ համեմատած 4-5 տարի առաջվա հետ: Դրա համար էլ մենք շտապելու պատճառ չունենք այս հարցում»: