 
                        Վրացական բարեփոխումներն ամենուրեք բրենդ են. Սաակաշվիլի
 
                                    Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ալժիրի փոխնախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ վրացական բարեփոխումներն ամենուրեք բրենդ են.
«Ալժիրի փոխնախագահը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել այդ թեմայի նկատմամբ և հայտարարել է, որ քիչ բան չի լսել Վրաստանի բարեփոխումների մասին: Ես շատ ուրախ եմ, որ մեր պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ բարձր մակարդակով շփում Վրաստանի ու Ալժիրի միջև:
Բազմաթիվ վրացիներ կարևոր դեր են խաղացել Ալժիրի պատմության մեջ: Դա ավելի լավ գիտեն իրենք՝ ալժիրցիները: Այժմ մենք պետք է նոր ժամանակաշրջան բացենք մեր հարաբերություններում: Այսօրինակ այցերը տալիս են այդպիսի հնարավորություն»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        