Տնտեսական գործոնը մեծ դեր է խաղում տարբեր հակամարտությունների կարգավորման հարցում. Մամեդյարով

Ռուսական Независимая газета թերթին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ-ին մեղադրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում «երկակի ստանդարտներ» կիրառելու մեջ, որով էլ պայմանավորել է Բաքվում ԵԱՀԿ-ի գրասենյակի կարգավիճակը նվազեցնելու Ադրբեջանի ցանկությունը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված՝ Մամեդյարովն ընդգծել է. «Դիվանագիտությունը դեռ չի հոգնել: Մենք պետք է եռապատկենք մեր ջանքերը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Մադրիդյան սկզբունքների էությունը, որոնց շուրջ բանակցություններ են ընթանում, կայանում են նրանում, որ ֆիքսված ժամկետով Բաքվին են վերադարձվում Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները, փոխարենը հայկական կողմը ստանում է անվտանգության երաշխավորություն և Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ՝ գումարած տնտեսական զարգացում, փախստականների վերադարձ, հաղորդակցության ուղիների բացում:

Անգործությունը վատթարացնում է իրավիճակը: Տնտեսությունը մեծ դեր է խաղում տարբեր հակամարտությունների կարգավորման տեսանկյունից: Ցանկալի չէ, որ գրանցվեն ռազմական գործողություններ»:

Տեսանյութեր

Լրահոս