Բաժիններ՝

Շերիֆի մասով «գործ տվող» ոստիկանը դարձյալ Շուշան Պետրոսյանի ամուսինն է. մամուլ

«Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, թե Կարեն Բաբայանը՝ Շերիֆը, որը «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության պետն է, փորձ է կատարել Հայաստանից դուրս տանել արվեստի բացառիկ գործեր: Գրվել էր նաև, թե արժեքավոր այդ իրերը ոստիկանությունն առգրավել է, սակայն Շերիֆին հաջողվել է հատել Հայաստանի սահմանը և հեռանալ: Պարզվում է, որ այս տեղեկությունների տարածման հետևում կանգնած է Շուշան Պետրոսյանի ոստիկան ամուսինը՝ Արման Հարությունյանը»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և հավելում.

«Բանն այն է, որ երեկ ֆեյսբուքյան բանավեճ էր ծավալվել քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի և Շուշան Պետրոսյանի ամուսնու՝ ոստիկան Արման Հարությունյանի միջև: Պատճառն այն էր եղել, որ Մենուան անդրադարձել էր Շուշան Պետրոսյանի այն հայտարարությանը, թե «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության ժյուրին կամ ընտանիքը օբյեկտիվ չէ Սիրուշոյին «Տարվա երգչուհի» ճանաչելու հարցում.

«Բայց Շուշանը մոռանում է, որ մի քանի տարի առաջ այդ նույն ժյուրին կամ ընտանիքը իրեն բնակարան նվիրեց, միգուցե այդ ժամանակ էլ նրանք օբյեկտիվ չէին»,- գրել էր Մենուա Հարությունյանը:

Շուշանի ամուսինն էլ հակադարձել էր. «Մենուա, այլևս կնոջս վերաբերող տեսակետներդ կարտահայտես սոցիալական ցանցերից դուրս, այն բանի համար, երբ դու չես տիրապետում իրական ինֆորմացիային և առիթ ու պայման ես ստեղծում ինչ-որ մարդկանց համար չարախոսելու, իմացի՛ր, դա ինձ դուր չի գալիս, և դա ես անպատիժ չեմ թողնի…»:

Մենուայի և Արմանի միջև ծավալվող խոսակցությունը երկար էր, բայց մեկ ուշագրավ դետալ կար այս ամենի մեջ: Խոսակցությունից պարզ է դառնում, որ Կարեն Բաբայանի մասին ինֆորմացիան «ընկերական զրույցի ժամանակ» հաստատել է Շուշանի ոստիկան ամուսինը:

Մեջբերենք Մենուայի գրառման այն հատվածը, որը տվյալ պարագայում «ապացուցողական նշանակություն» ունի: «Ինչ վերաբերում է սուտ լուրեր տարածելուն՝ դու ինքդ ես փաստում, որ Շերիֆի մասին նյութը տեղադրելուց առաջ ես քեզ խնդրել եմ, որպեսզի պարզես՝ այն ճիշտ է, թե ոչ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս