ԱՄՆ-ը դատապարտել է Վրաստանում սեռական փոքրամասնությունների ակցիայի տապալումը
Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը դատապարտել է մայիսի 17-ին Թբիլիսիի «Ռուսթավելի» պողոտայում սեռական փոքրամասնությունների կողմից իրենց իրավունքների պաշտպանությանը նվիրված ակցիայի տապալումը:
ԱՄՆ պետդեպարտամեմնտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը հայտարարել է, որ նման բան չպետք է տեղի ունենա ժողովրդավարական հասարակության մեջ. «ԱՄՆ-ը դատապարտում է խաղաղ ակցիայի վրա հարձակումը, որն իրականացվել է մայիսի 17-ին՝ կապված Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվա տոնման հետ:
Ժողովրդավարական հասարակությունում չեն գրանցվում անհանդուրժողականության նմանատիպ դրսևորումներ: ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս մարդու իրավունքների, այդ թվում նաև սեռական փոքրամասնությունների արմատական ազատությունների պաշտպանությանը»:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին սեռական փոքրամասնությունների ակցիան ավարտվել է բախումներով, որոնց հետևանքով տուժել է 28 մարդ, այդ թվում նաև 3 ոստիկան և 1 լրագրող: