Գագիկ Բեգլարյան. Օձի խելք պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ գազի հնարավոր թանկացումն անդրադառնալու է բոլոր ոլորտների վրա
Այսօր ԱԺ-ում Yerkir.am-ը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է խուսափում պատասխանել գազի հնարավոր թանկացման դեպքում երթուղային տաքսիների հնարավոր թանկացման վերաբերյալ հարցին: Բեգլարյանը նախ հայտարարել է, որ կառավարության անցած նիստի ավարտին չի խուսափել պատասխանել լրագրողներից մեկի այդ հարցին, հետո նշել է.
«Միանշանակ, օձի խելք պետք չէ ունենալ` հասկանալու համար, որ գազի հնարավոր թանկացումն անդրադառնալու է բոլոր ոլորտների վրա, առավել ևս` տրանսպորտի: Ինչ-որ լրագրողներ ավելի խորը հարցեր տալու փոխարեն, պրիմիտիվ հարցեր են տալիս և իրենց թվում է, թե ես խուսափում եմ այդ հարցերին պատասխանելուց: Ես չեմ լսել, որ գազի հնարավոր թանկացման հետևանքների վերաբերյալ հարց է հնչել, որ ասեի` օձի խելք պետք չէ հասկանալու համար, որ գազի այդ հնարավոր թանկացումը կանդրադառնա այլ ոլորտների վրա»: