Ավտովթար Լոռու մարզում. «Opel»-ը կողաշրջվել է
Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Ստեփանավան-Լոռու Բերդ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Ագարակ գյուղի բնակիչ 41-ամյա Սարիբեկ Շահբազյանի վարած «BMW» մակնիշի՝ 26 UL 700 համարանիշի և Վանաձոր քաղաքի բնակիչ 59-ամյա Գագիկ Հովսեփյանի վարած «Opel» մակնիշի՝ 34 UD 254 համարանիշի ավտոմեքենաները: Ւնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, «Opel»-ը կողաշրջվել է, իսկ «BMW»-ն՝ գլխիվայր շրջվել: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի բաժանմունքի քննիչ Զորի Բաբայանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քննիչի կողմից նախապատրաստված նյութերը հավանաբար կփոխանցվեն հատուկ քննչական ծառայություն, քանի որ «BMW» -ի վարորդ Ս. Շահբազյանը աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնում: