Բաժիններ՝

Ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի գյուղերի տան տանիքները

Մայիսի 20-ին, ժամը 14:23-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի գյուղերի տան տանիքները:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են Սզնակ և Սյունիք գյուղերի տան տանիքները: Սզնակ գյուղում վնասվել են Արտակ Հարությունյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ալեքսեյ Սարուխանյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ժորա Գևորգյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերն ու թիթեղները, Անահիտ Գևորգյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, գյուղի ակումբի տանիքի թիթեղները, իսկ Սյունիք գյուղում՝ Նվարդ Առուստամյանին պատկանող ջերմոցի տանիքը և գյուղի ակումբի տանիքը (երկու գյուղում ընդհանուր՝ 150 ք.մ ):

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031