Իրանը հայտնել է, թե որ դեպքում ԱԷՄԳ-ի փորձագետներին կթույլատրի մտնել «Փարչին»
Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ԱԷՄԳ-ին առաջարկել է արձանագրություն ստորագրել, որում պարզաբանումներ կտրվեն Իրանի միջուկային ծրագի յուրաքանչյուր «կասկածելի» կետի շուրջ:
Դրա դիմաց Իրանն ակնալում է, որ կփակվի Իրանի «միջուկային գործը», այդ թվում նաև դուրս գա ՄԱԿ ԱԽ-ից: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը պատրաստ է ԱԷՄԳ-ի փորձագետներին թույլատրել մուտք գործել «Փարչին» օբյեկտ՝ պայմանով, որ պետք է ստորագրվի արձանագրություն, որը կպարունակի ոչ միայն «Փարչինին», այլև՝ ԱԷՄԳ-ի կողմից հնարավոր ռազմական ուղղվածության մեջ կասկածվող յուրաքանչյուր այլ օբյեկտին առնչվող հարցեր
Դեսպանը հավելել է, որ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչը երկու անգամ եկել է Իրան, ուր նրան արվել է համապատասխան արձանագրություն ստորագրելու առաջարկ, սակայն նա ԱԷՄԳ-ի ղեկավարության հետ ունեցած խորհրդակցությունից հետո հրաժարվել է դրանից:
Դեսպանը հայտարարել է, որ այդ ամենը խաղ է՝ ընդգծելով, որ իրենք թույլ չեն տա իրենց հետ խաղալ նման կերպ: