Բաժիններ՝

ԿԺԴՀ-ը վերստին փորձարկել է փոքր հեռահարությամբ հրթիռ

Հարավկորեական Renhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը վերստին փորձարկել է փոքր հեռահարության հրթիռ: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ենթադրվում է, որ հրթիռն ընկել է Ճապոնական ծովը:

Հրթիռի արձակման ստույգ ժամկետի ու տեսակի մասին ոչինչ չի հաղորդվում: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների տվյալներով՝ հրթիռն արձակվել է տեղական ժամանակով ժամը 11.00-12.00-ի սահմաններում:

Փորձագետները կարծում են, որ ԿԺԴՀ-ն փորձարկել է KN-02 տիպի հրթիռ, որի գործողության հեռահարությունը կազմում է մինչև 120 կիլոմետր: Արդեն երրորդ օրն է, ինչ ԿԺԴՀ-ն փորձարկում է փոքր հեռահարությամբ հրթիռներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031