Վրաստանը դարձել է Հրեական համաշխարհային կոնգրեսի անդամ
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Բուդապեշտում տեղի է ունեցել Հրեական համաշխարհային կոնգրեսի 14-րդ գլխավոր վեհաժողովը: Կոնգրեսը հիմնադրվել է 1936 թվականին:
Նրա հիմնական գործառույթներն են համաշխարհային հրեականության ու պետությունների կառավարությունների միջև միջնորդական առաքելությամբ հանդես գալը, հակասեմականության դեմ պայքարը, Իսրայելի անվտանգության համար պայքարը և այլն:
Գրող ու դրամատուրգ Գուրամ Բատիաշվիլիի ներկայացմամբ Վրաստանը դարձել է Հրեական համաշխարհային կոնգրեսի անդամ: Վրաստանի հետ մեկտեղ կոնգրեսին անդամակցել են նաև Չեխիան, Հունաստանը, Ղրղզստանն ու Վենեսուելան: Գուրամ Բատիշավիլին ընտրվել է կոնգրեսի փոխնախագահ և գործկոմի անդամ: