Բաժիններ՝

9 օրում՝ ավելի քան 96 մլն դրամ տուգանք

Այս ամսվա սկզբից՝ անցած 20 օրերի ընթացքում, Պետական եկամուտների կոմիտեի տեսուչներն առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների հարցով ստուգումներ իրականացրել են ընդամենը 9 օր: ՊԵԿ-ը տոնական և հանգստյան օրերին ստուգումներ չի իրականացնում:

Ինչպես 168.am-ը տեղեկացավ ՊԵԿ կայքում հրապարակված «Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների» վիճակագրությունից, միայն այս 9 օրերին հայտնաբերվել է 168 խախտում` ընդհանուր մոտ 96 մլն 221 հազ. դրամ:

Նշենք, որ ՊԵԿ-ն առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների առաքման կամ տեղափոխման խախտումների վիճակագրությունը ամենաօրյա ռեժիմով հրապարակում է մարտի 11-ից, և մինչ օրս բյուջե մուտքագրումները կազմել են ավելի քան 331 մլն դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս