Բաժիններ՝

ԱՄՆ-ի 3 նահանգում գրանցվել է մոտ 20 պտտահողմ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ԱՄՆ-ի Կանզաս, Օկլահոմա և Այովա նահանգներում գրանցվել է մոտ 20 պտտահողմ: Այս մասին հայտնել են ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության մասնագետները:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Օկլահոմա նահանգի Շաուինի քաղաքում պտտահողմի հետևանքով զոհվել է 1 մարդ, ավերվել է ավելի քան 100 բնակելի տուն: Էլեկտրահաղորդագծերի կտրվելու պատճառով հոսանքազրկվել է մոտ 10.000 մարդ:

Գրանցվել են ճանապարհա-տրանսպորտային բազմաթիվ պատահարներ: Կանզասի խոշորագույն քաղաքում՝ Ուիչիտոյում, չեղյալ են հայտարարվել բոլոր ավիաչվերթները: Տեղաբնակներին խորհուրդ է տրվել դուրս չգալ փողոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս