Էլմար Մամեդյարովն այսօր մեկնում է Մոսկվա

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանում է Մոսկվա: Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Վերջիններիս հաղորդմամբ՝ Մամեդյարովը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկելու է երկկողմանի, տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Փորձագետները կարծում են, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս վիճակը գոհացուցիչ չէ:

Ոչ վաղ անցյալում Ադրբեջանում փակվեց ռուսական ռազմաբազան՝ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը: Բացի այդ, Ռուսաստանը դադարեցրել է «Բաքու-Նովոռոսիյսկ» խողովակաշարով ադրբեջանական նավթի տարանցման մասին պայմանագրի գործողությունները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031