Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սեյրան Օհանյանի ուղղաթիռի ուղղությամբ. մամուլ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 19-ին ժամը մոտ 11.00-ին այցելել է Նոյեմբերյան քաղաքի զորամաս՝ ծանոթանալու համար մայիսի 15-ին զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանվելու մանրամասներին:

Ինչպես հայտնել է «Առավոտ» թերթը, Ոսկեպար գյուղի բնակիչները պատմել են, որ սահմանի տվյալ հատվածում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Հայաստանի պաշտպանության նախարարին փոխադրող ուղղաթիռի ուղղությամբ, որը թռել է բավական ցածր բարձրության վրա:

Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի զորամասում անցկացրել է մի քանի ժամ, ինչից հետո վերադարձել է Երևան: Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է Պաշտպանության նախարարության ուղղաթիռի գնդակոծվելու մասին տեղեկատվությունը: Նա միայն հայտնել է, որ ուղղաթիռի վրա չկան փամփուշտի հետքեր:

Տեսանյութեր

Լրահոս