Բաժիններ՝

Իրաքում դարձյալ պայթյուններ են որոտացել. կան զոհեր

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Իրաքում գրանցվել են մի շարք պայթյուններ: Պայթուցիկով բեռնված մի շարք ավտոմեքենաների պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ:

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի շիական թաղամասերում այսօր պայթեցվել է պայթուցիկով լեցուն 5 ավտոմեքենա: Երկու պայթյուն էլ որոտացել է Իրաքի հարավում ընկած Բասրա քաղաքում՝ ռեստորանի ու ավտոբուսի կանգառի հարևանությամբ:

Նախորդ շաբաթ Իրաքում իրականացված ահաբեկչությունների հետևանքով զոհվել է մոտ 140 մարդ: Նրանց թվում կան թե՛ սուննիներ, թե՛ շիաներ:

ՄԱԿ-ի փորձագետների հաշվարկներով՝ այս տարվա ապրիլին ահաբեկիչների պատճառով Իրաքում զոհվել է ավելի քան 700 մարդ: Դա ամենամեծ ցուցանիշն է՝ 2007 թվականից սկսած, երբ երկրում թեժ պայքար էր ընթանում սուննիների ու շիաների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031