
Իրանում մահապատժի են ենթարկվել Մոսսադի ու ԿՀՎ-ի օգտին լրտեսական գործունեություն ծավալածները

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում մահապատժի են ենթարկել երկու քաղաքացու, որոնք դատապարտվել էին օտար պետությունների օգտին լրտեսական գործունեությունն ծավալելու համար: Այս մասին հայտնել է Իրանի դատախազությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ մահապատժի ենթարկվածներից մեկը հետախուզական տվյալներ է փոխանցել Իսրայելին, իսկ երկրորդը՝ ԱՄՆ-ին: Մոհամմադ Հեյդարիի և Կորոուշ Ահմադին կախաղան են բարձրացվել երեկ:
Հեյդարին քանիցս իսրայելական «Մոսսադին» փոխանցել է անվտանգության հարցերով գաղտնի տեղեկատվություն, իսկ Ահմադին «տարբեր թեմաներով» գաղտնի տեղեկատվություն է տրամադրել ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ), ինչի դրա դիմաց ստացել է դրամական պարգևավճար:
Պաշտոնական Թեհրանն իսրայելական ու ամերիկյան հատուկ ծառայություններին մեղադրել է երկրում մասշտաբային լրտեսական գործունեություն ծավալելու մեջ՝ ուղղված իրանական միջուկային ծրագրի դեմ: